Երևանում մեկնարկել են Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի վերականգնման աշխատանքները
Նպատակն է՝ այն վերածել ժամանակակից պահանջներին համապատասխանող բաց ու հասանելի հանրային միջավայրի։
Երևանում մեկնարկել են Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի վերականգնման աշխատանքները, որոնց արդյունքում տարածքին կվերադարձվի նրա պատմական կերպարն ու մշակութային միջավայրի ամբողջականությունը։ Այս մասին սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանն ասել է, որ այսօր իրականացվում են նախկին սրճարանի քանդման աշխատանքները, որը երկար տարիներ փակել էր ամառային դահլիճի մուտքը և խաթարել տարածքի ճարտարապետական ու գործառնական ամբողջականությունը։
Այս նախաձեռնության նպատակն է տարածքն ազատել ավելորդ կառուցապատումից և այն վերածել ժամանակակից պահանջներին համապատասխանող բաց ու հասանելի հանրային միջավայրի։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։