Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի թույլատրելի սահմանը մի շարք օրերի գերազանցվել է
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 8-14-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, -Արաբկիրում՝ հուլիսի 14-ին,
-Շենգավիթում` հուլիսի 12-ին,
-Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-Նոր Նորքում՝ հուլիսի 8-9-ը,
-Կենտրոնում՝ հուլիսի 9-ին,
-Արաբկիրում՝ չի գերազանցել,
-Շենգավիթում` չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Կարդացեք նաև
Հասարակություն18 հուլիսի 2026
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը
Այս պահին ԲԷՑ-ի մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ
Հասարակություն18 հուլիսի 2026
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հասարակություն18 հուլիսի 2026
Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում գրանցվել են բացառիկ բարձր ջերմաստիճաններ
Ջերմաստիճանը հասել է մինչև +49°C