Երևանում պարեկների ուղեկցությամբ ծննդաբերող կինն անվտանգ ծննդաբերել է հիվանդանոցում
Երևանում պարեկների հետապնդումը բարի ավարտ է ունեցել. նրանց և «Ուիգմոր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ ծննդկանը րոպեներ անց լույս աշխարհ է բերել տղա երեխա։

Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Պարեկներն օգնել են ծննդաբերող կնոջը ժամանակին հասնել հիվանդանոց, ինչի շնորհիվ փրկվել են մոր և նորածնի կյանքերը, այս մասին հայտնում է Գագիկ Շամշյանը։
Ժամը 01:30-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում՝ Հյուսիսային ավտոկայանի մոտ։ Պարեկային ծառայության աշխատակիցները նկատել են կանոնները խախտող «Prado» մակնիշի ավտոմեքենա և փորձել են կանգնեցնել այն։
Ավտոմեքենայի վարորդը տեղում հայտնել է, որ իր կինը ծննդաբերում է։ Պարեկները, արձագանքելով իրավիճակին, կազմակերպել են ավտոմեքենայի ուղեկցում դեպի «Ուիգմոր» բժշկական կենտրոն։
Բժիշկների խոսքով՝ կնոջ ժամանակին հասցնելը կանխել է հնարավոր բարդությունները, և հիվանդանոցում նա լույս աշխարհ է բերել իր որդուն։ Նորածինը ընտանիքի չորրորդ երեխան է։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: