Շաբաթ, հունիսի 13
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
12 հունիսի 2026 • 11:38

Երկու անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում․ Քննչական կոմիտե

Քննչական կոմիտեն հայտնել է, որ ՆԳՆ-ից ստացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ կապված սոցիալական ցանցերում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչերի հետ։ Երկու անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, նրանցից մեկը կալանավորվել և հետախուզվում է, մյուսը՝ ձերբակալվել։

Երկու անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում․ Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեում ՆԳՆ-ից ստացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ կապված սոցիալական ցանցերում հրապարակված գրառումների հետ, այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

Ըստ ՔԿ-ի՝ Տ.Վ.-ն և Ա.Ղ.-ն իրենց ֆեյսբուքյան էջերում տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կատարել են իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր։

Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։ Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք և հայտարարվել հետախուզում, իսկ Ա.Ղ.-ն ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև