Երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները կփոխանակվեն
2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։

ՀՀ երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները կփոխանակվեն ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների, անվճար և անժամկետ, հայտնում են ՀՀ ԿԲ-ից։
«Հիշեցնում ենք, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։
Ինչպես բազմիցս նշվել էր Կենտրոնական բանկի կողմից իր մամուլի հաղորդագրություններում և բացատրական տեսանյութերում, 2-րդ սերնդի թղթադրամները համարվում են օրինական վճարամիջոց մինչև 2026 թ. ապրիլի 15-ը, իսկ նշված օրվանից հետո քաղաքացիներն իրենց մոտ ունեցած «հին» թողարկման թղթադրամները կարող են անվճար և անժամկետ փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների:
Հավելենք, որ 2025 թ. ապրիլի 28-ի Կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ շրջանառությունից կհանվեն 2-րդ սերնդի հետևյալ ՀՀ թղթադրամները.
• 1999 թվականի թողարկման 500 դրամ (Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով)
• 1999, 2001, 2011, 2015 թվականների թողարկման 1000 դրամ (Եղիշե Չարենցի դիմապատկերով)
• 1999, 2003, 2009, 2012 թվականների թողարկման 5000 դրամ (Հովհաննես Թումանյանի դիմապատկերով)
• 2003, 2006, 2008, 2012 թվականների թողարկման 10000 դրամ (Ավետիք Իսահակյանի դիմապատկերով)
• 1999, 2007, 2009, 2012 թվականների թողարկման 20000 դրամ (Մարտիրոս Սարյանի դիմապատկերով)»,-նշված է հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
Հասարակություն10 ապրիլի 2026
ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ա.Զ.-ի տեղափոխումը Երևան:
Հասարակություն9 ապրիլի 2026
Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սպանդարյան բնակավայր թույլ ձյուն է տեղում։
Հասարակություն9 ապրիլի 2026
Մեկ օրում հայտնաբերվել են 9 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ
Բացահայտվել է 185 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: