Երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ
2026 թ. հունիսի 1-7-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Արարատյան շաբաթվա տոները:

2026 թ. հունիսի 1-7-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Մայիսի 31-ին, ընդառաջ Արարատյան շաբաթվա տոնակատարությունների, հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն հետևյալ մասունքները՝
1. Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը,
2. Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,
3. Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը,
Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 20։00։
ժամը 11:00-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում,
Հունիս 1 – Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն
ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Հռիփսիմե վանքում,
ժամը 9:30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Հռիփսիմե վանք կտարվեն սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները,
Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,
Հունիս 2 – Սուրբ Գայանյանց կույսերի տոն
ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Գայանե վանքում,
ժամը 10:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Գայանե վանք կտարվեն Սուրբ Գայանե կույսի մասունքները,
Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,
Հունիս 4 – Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի տոն
ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Շողակաթ վանքում, ուր կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները,
Հունիս 6 – Սուրբ Գրիգորի Լուսավորչի՝ Վիրապից ելնելու տոն
ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Խոր Վիրապի վանք, ուր տոնի առիթով կտարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները,
Հունիս 7 – Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն
ժամը 11։00-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում,
Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։