Երեքշաբթի, օգոստոսի 4
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Բիզնես
4 օգոստոսի 2026 • 12:57

Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած հարձակումը

«Այս ծանր միջադեպը միանում է Երուսաղեմի հայ համայնքի դեմ ուղղված ոտնձգությունների, ահաբեկման և բռնարարքների շարունակական շարքին»։

Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած հարձակումը

Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին հարձակումը, որի ընթացքում վեց կրոնավոր իսրայելցի հրեաներ թքել են Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարի  Սուրբ մուտքի վրա և քարեր են նետել հայ բնակիչների տների ուղղությամբ։Այս առիթով Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբը հանդես է եկել պաշտոնական  հայտարարությամբ։

«Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին հարձակումը, որի ընթացքում վեց կրոնավոր իսրայելցի հրեաներ թքել են Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարի  Սուրբ մուտքի վրա և քարեր են նետել հայ բնակիչների տների ուղղությամբ։ Այս ծանր միջադեպը միանում է Երուսաղեմի հայ համայնքի դեմ ուղղված ոտնձգությունների, ահաբեկման և բռնարարքների շարունակական շարքին։

Այսպիսի կրկնվող հարձակումները խորացնում են այն մտահոգությունը, թե դրանց հեղինակները գործում են անպատժելիության մթնոլորտում։ Թեև այս արարքները չեն ներկայացնում իսրայելական հասարակությունն իր ամբողջությամբ, պատասխանատուների նկատմամբ հետևողական օրենքի կիրարկման և դատական հետապնդման բացակայությունը նպաստում է նման հարձակումների շարունակությանը։ 

Կոչ ենք անում Իսրայելի նախագահ պարոն Իցհակ Հերցոգին՝ հրապարակայնորեն դատապարտել այս հարձակումը և վերահաստատել Իսրայելի պետության հանձնառությունը՝ այն է՝ պաշտպանել Երուսաղեմի և Իսրայելի բոլոր կրոնական և ազգային համայնքների անվտանգությունը, արժանապատվությունն ու հիմնարար իրավունքները»։


Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև