Երկուշաբթի, օգոստոսի 3
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
3 օգոստոսի 2026 • 06:40

Երուսաղեմում ձերբակալվել 6 իսրայելցի Երուսաղեմում հայկական վանքի մուտքը պղծելու համար

Ըստ տարածված տեղեկատվության՝  խումբը հավաքվել է վանքի մուտքի մոտ և հաճախակի թքել դրա ուղղությամբ։ Բախումն սրվել է, երբ տղամարդիկ նկատել են հայ կնոջ, որը մոտակա իր տնից տեսանկարահանում էր միջադեպը։

Երուսաղեմում ձերբակալվել  6 իսրայելցի Երուսաղեմում հայկական վանքի մուտքը պղծելու համար

Իսրայելի վեց հրեա բնակիչ է ձերբակալվել կիրակի վաղ առավոտյան՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Սուրբ Հակոբի վանքի մուտքի վրա ենթադրյալ հարձակումից հետո։ Միջադեպը տեղի է ունեցել Հին քաղաքի Հայկական թաղամասում և դարձել է Երուսաղեմի պատմական հայ համայնքի վրա հարձակումների մասին հերթական ահազանգը, հայտնում է The Armenian Report-ը։Սա քաղաքի  հայ համայնքի դեմ իրականացված վերջին հարձակումների շարքից է։

Միջադեպը տեղի է ունեցել գիշերվա ժամը մոտավորապես 01:00-ին։ Ըստ տարածված տեղեկատվության՝  խումբը հավաքվել է վանքի մուտքի մոտ և հաճախակի թքել դրա ուղղությամբ։ Բախումն սրվել է, երբ տղամարդիկ նկատել են հայ կնոջ, որը մոտակա իր տնից տեսանկարահանում էր միջադեպը։ Նրանք սկսել են քարեր նետել նրա պատուհանի ուղղությամբ՝ միաժամանակ վիրավորանքներ հասցնելով։

Իսրայելի ոստիկանությունը ժամանել է վայր և ձերբակալել բոլոր վեց կասկածյալներին։ Հայոց պատրիարքարանը միջադեպից հետո պաշտոնական բողոք է ներկայացրել։

Երուսաղեմի Հայկական թաղամասը Հին քաղաքի չորս պատմական թաղամասերից մեկն է՝ Հրեական, Մահմեդական և Քրիստոնեական թաղամասերի կողքին։ Հայ համայնքն այստեղ բնակվում է դարեր շարունակ, իսկ Սուրբ Հակոբի վանքը համարվում է Հայաստանի սահմաններից դուրս հայ քրիստոնեության կարևորագույն հոգևոր կենտրոններից մեկը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև