Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը մեկ տարով երկարաձգեց որոշակի վառելիքների ներմուծման զրոյական մաքսատուրքերը ԵԱՏՄ
Հաղորդում են ռուսական լրատվամիջոցները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը մեկ տարով՝ մինչև 2027 թվականի կեսերը, երկարաձգեց շարժիչային բենզինի, դիզելային վառելիքի, ավիացիոն վառելիքի, նավային վառելիքի և այլ գազային յուղերի ներմուծման զրոյական մաքսատուրքերը։
Ինտերֆաքս-ի փոխանցմամբ՝ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևն ասել է «Նախկինում սահմանված զրոյական դրույքաչափերը լրացել են 2026 թվականի հունիսի 30-ին։ Մի քանի երկրներից ստացված նախաձեռնությունները՝ դրանք երկարաձգելու վերաբերյալ արագորեն մշակվել և համաձայնեցվել են։ Զրոյական դրույքաչափը երկարաձգվել է ևս մեկ տարով»։
Այս որոշումը նաև սահմանում է շարժիչային բենզինի հավելանյութերի զրոյական մաքսատուրքեր։
Անցյալ շաբաթ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարեց, որ Ռուսաստանի իշխանությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողով են ներկայացրել փաստաթղթեր՝ բենզինի ներմուծման զրոյական մաքսատուրքը երկարաձգելու համար։
Ինչպես հաղորդվում է, Ռուսաստանի կառավարությունը, ներքին վառելիքի շուկան պաշտպանելու համար, անցյալ տարվա հոկտեմբերին նավթամթերքների ներմուծման մաքսատուրքերը զրոյի է հասցրել։ Այս միջոցառումը ուժի մեջ էր մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը նախկինում աջակցել էր դրա երկարաձգմանը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը