Եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման թեմայով կլոր-սեղան քննարկում
Քննարկման մասնակիցները կարևորել են երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ձևավորումը, ինչպես նաև հնարավորինս մեծ թվով ջերմոցային տնտեսությունների ներգրավումը արտահանման գործընթացներում։

Հունիսի 25-ին Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ կլոր-սեղան քննարկմանը, որը կազմակերպվել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից: Քննարկմանը ներկա էին Նիդերլանդների ԱԳ և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչներ, հայկական և նիդերլանդական ծաղիկ արտադրող, լոգիստիկ և բրոկերային ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև նիդերլանդական «Royal Flora Holland» ծաղիկների աճուրդի ներկայացուցիչներ։
ԱԳ նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ Քննարկման մասնակիցները կարևորել են երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ձևավորումը, ինչպես նաև հնարավորինս մեծ թվով ջերմոցային տնտեսությունների ներգրավումը արտահանման գործընթացներում։ Անդրադարձ է կատարվել ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերին և կառավարության կողմից տրամադրվող օժանդակության հնարավորություններին։
Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը այցելել են նաև «Royal Flora Holland»-ի գլխամաս և Նիդերլանդների երկու խոշոր ծաղիկ արտադրող ընկերություններ՝ տեղում աճուրդի ընթացակարգերին ծանոթանալու և Հայաստանի ընկերությունների հետ համագործակցությունը ընդլայնելու հնարավորությունները քննարկելու նպատակով
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը