Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն դժգոհ է ՄԻԵԴ որոշումից
Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը վճռական բողոք է արտահայտել հունիսի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից Ադրբեջանի դեմ կայացված որոշման կապակցությամբ։

Այսօր՝ հունիսի 22-ին, Եվրոպայի խորհրդի բաքվյան գրասենյակի ղեկավար Պետեր Զիխը կանչվել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական գերատեսչության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը վճռական բողոք է արտահայտել հունիսի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից Ադրբեջանի դեմ կայացված որոշման կապակցությամբ։ Բաքուն այդ որոշումը որակել է որպես «անարդար, կողմնակալ և միջազգային իրավունքի դրույթներին հակասող»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ դատարանի ընթացիկ որոշման մեջ օգտագործվել է «ԼՂՀ» («Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն») անվանումը՝ որպես ինքնուրույն սուբյեկտ, ինչը, ըստ նրանց, հակասում է միջազգային իրավունքին և դատական ընթացակարգերին։
Բացի այդ, Բաքուն մտահոգություն է հայտնել որոշման մեջ տեղ գտած տերմինաբանության կապակցությամբ, մասնավորապես՝ «Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև շփման գիծ» ձևակերպման, ինչպես նաև ինքնահռչակ ռեժիմի բանակի, պետական մարմինների, գլխավոր դատախազի և օմբուդսմենի հիշատակումների վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը դա անվանել է «նախկին անօրինական անջատողական ռեժիմը լեգիտիմացնելու փորձ»։
Հանդիպման ավարտին ԵԽ ներկայացուցչի ուշադրությանն է ներկայացվել, որ Ադրբեջանը վճռականորեն մերժում է դատարանի այս որոշումը, և ադրբեջանական կողմը կդիտարկի բոլոր հնարավոր միջոցները սեփական շահերը պաշտպանելու համար ու կձեռնարկի համապատասխան քայլեր։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։