Եվս մեկ քայլ դեպի ԱԲ գերհամակարգչային կարողությունների զարգացմանը
Հայաստանն այս ոլորտում ունի նոր ձեռքբերումներ:

Օրերս Հայաստանում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրված 25 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ձեռքբերման պայմանագրին է անդրադարձել Nvidia ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը՝ LinkedIn-ի իր էջում:
«Այս ձեռքբերումով Հայաստանն աշխարհին ասում է, որ մենք հավատում ենք ինքներս մեզ։ Մենք հավատում ենք, որ ԱԲ գերհամակարգչային հնարավորություններին հասանելիության դեպքում մեր հետազոտողները, նորարարները, հիմնադիրները և քաղաքացիները կունենան այն գործիքները, որոնք անհրաժեշտ են համաշխարհային հարթակում մրցելու և Հայաստանը դարձնելու համաշխարհային մակարդակի ԱԲ ոլորտում:
Nvidia ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը կարծում է, որ Հայաստանի կողմից ԱԲ գերհամակարգչային կարողությունների զարգացմանն ուղղված քայլը կարևոր ուղերձ է միջազգային հանրությանը:
«Սա միայն սկիզբն է»,- նշված է գրառման մեջ։
Կարդացեք նաև
Բիզնես14 օգոստոսի 2026
Սա միայն գործարարների խնդիրը չէ․ սպառման շուկայի կորուստը կբերի ամբողջ ցիկլի խաթարմանը․ Գագիկ Ծառուկյան
Վստահաբար ասում եմ. գործարար խավը Հայաստանի Հանրապետության կայացման գործում, հաջողությունների և զարգացման գործում ունեցել է բացառիկ դերակատարում
Բիզնես14 օգոստոսի 2026
Կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
Բիզնես14 օգոստոսի 2026
Տուգանվել են կաթնամթերք արտադրողներ
Մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը մի քանի անգամ պակաս է եղել սահմանված նորմայից։