FamousSparrow հաքերային խումբը թիրախավորել է Ադրբեջանի էներգետիկ ոլորտը
Չինաստանի հետ կապվող FamousSparrow հաքերային խումբը բազմափուլ լրտեսական արշավ է իրականացրել ադրբեջանական նավթագազային ընկերության դեմ՝ 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում երեք անգամ ներթափանցելով նույն խոցելիության միջոցով։

Չինաստանի հետ կապվող FamousSparrow հաքերային խումբը բազմափուլ լրտեսական արշավ է իրականացրել ադրբեջանական նավթագազային ընկերության դեմ՝ 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում երեք անգամ ներթափանցելով նույն խոցելիության միջոցով այս մասին հայտնում է կիբեռանվտանգության և հաքերային նորությունների կայքը:
Կիբերանվտանգության ոլորտում գործող Bitdefender ընկերության հետազոտողները միջինից բարձր վստահությամբ հարձակումը վերագրում են FamousSparrow խմբին, որը կապվում է Earth Estries և Salt Typhoon հաքերային էկոհամակարգերի հետ։ Նրանց գնահատմամբ՝ սա առաջին փաստագրված դեպքն է, երբ տվյալ խումբը թիրախավորում է Հարավային Կովկասի էներգետիկ ենթակառուցվածքները:
Փորձագետների կարծիքով՝ հարձակման ժամանակահատվածը պատահական չէ։ 2024 թվականի վերջում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գազի տարանցման համաձայնագրի ավարտից, ինչպես նաև 2026 թվականի սկզբին Հորմուզի նեղուցում մատակարարումների խափանումներից հետո Ադրբեջանը զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը որպես Եվրոպայի ռազմավարական էներգամատակարար։
Այս պահին Ադրբեջանը գազ է մատակարարում 13 երկրի, այդ թվում՝ Գերմանիային և Ավստրիային։ Bitdefender-ի մասնագետների գնահատմամբ՝ Չինաստանի հետ կապվող խմբի կողմից ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումը համապատասխանում է այն օրինաչափությանը, երբ կիբերլրտեսական գործողությունները հետևում են աշխարհաքաղաքական փոփոխություններին և կարևոր էներգետիկ մատակարարման շղթաներին:
Փորձագետների խոսքով՝ այս դեպքը ցույց է տալիս, որ չթարմացված սերվերները շարունակում են մնալ կիբերհարձակումների հիմնական թիրախ։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։