Ֆրանսիայում 219 մարդ է տուժել ֆուտբոլային երկրպագուների և ոստիկանության միջև բախումների հետևանքով
ՊՍԺ-ի հաղթանակից հետո Ֆրանսիայում անկարգություններ են եղել․ 219 տուժած և հարյուրավոր ձերբակալվածներ

Ֆրանսիայում 219 մարդ է տուժել ֆուտբոլային երկրպագուների և ոստիկանության միջև բախումների հետևանքով, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ ՊՍԺ-ն հաղթել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում, հայտնում է BBC-ն:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունեզի տվյալներով՝ վիրավորներից ութը գտնվում են ծանր վիճակում, իսկ բախումների ընթացքում վնասվածքներ է ստացել նաև 57 ոստիկան։
Իշխանությունները հայտնել են, որ բռնությունների կապակցությամբ ձերբակալվել է 780 մարդ, որոնցից ավելի քան 450-ը գտնվում են կալանքի տակ։
Անկարգությունների ընթացքում Փարիզում այրվել են տրանսպորտային միջոցներ, վնասվել են խանութներ, իսկ ոստիկանությունը ամբոխը ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ:
Գիշերվա ընթացքում Փարիզի օղակաձև ճանապարհին տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 24-ամյա երիտասարդ։ Նրա մահվան հանգամանքները դեռևս պարզվում են։
Կիրակի օրը նախատեսված ՊՍԺ-ի հաղթական շքերթի անվտանգությունն ապահովելու համար Փարիզում մոբիլիզացվել է շուրջ 6000 ոստիկան։
Կարդացեք նաև
Տարածաշրջան29 հուլիսի 2026
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել․Դավիթ Խուդաթյան
«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել»,- ասել է նախարար Խուդաթյանը։
Տարածաշրջան28 հուլիսի 2026
Արցախում ականապատ տարածքներում հրդեհներ են բռնկվել
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Տարածաշրջան28 հուլիսի 2026
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը
«Թուրքիայի նախագահի հանձնարարականով և Տրանսպորտի նախարարության համակարգմամբ արդեն իսկ աշխատանքներ են սկսվել սահմանային անցակետերը, երկաթուղային ենթակառուցվածքները սահմանի բացմանը նախապատրաստելու համար»։