Ֆրանսիայում արգելել են մինչև 15 տարեկան երեխաներին օգտվել սոցցանցերից
Ֆրանսիան դարձել է Եվրոպայում առաջին երկիրը, որը պաշտոնապես 15 տարեկանից ցածր անձանց համար արգելել է սոցիալական ցանցերի օգտագործումը

Ֆրանսիան դարձել է Եվրոպայում առաջին երկիրը, որը պաշտոնապես 15 տարեկանից ցածր անձանց համար արգելել է սոցիալական ցանցերի օգտագործումը։ Երկրի խորհրդարանն ընդունել է սոցիալական հարթակների հասանելիությունը սահմանափակող օրինագիծը, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Փաստաթղթի օգտին քվեարկել է 279 պատգամավոր, դեմ՝ 81-ը։
Օրենքը սոցիալական ցանցերին պարտավորեցնում է ստուգել օգտատերերի տարիքը, սակայն տարիքային ստուգման մեխանիզմները օրենքի տեքստում հստակեցված չեն։ Բացի այդ, նախատեսվում է նաև ավագ դպրոցի աշակերտների կողմից դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման արգելք։ Ֆրանսիայի կառավարությունը նախատեսում է սահմանափակումները ներդնել երկու փուլով։ Սեպտեմբերի 1-ից նոր ստեղծվող օգտահաշիվները պետք է անցնեն տարիքային ստուգում, իսկ արդեն գոյություն ունեցող հաշիվների նկատմամբ նոր կանոնները կսկսեն կիրառվել 2027 թվականի հունվարի 1-ից։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։