Երեքշաբթի, հուլիսի 14
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Տարածաշրջան
17 ապրիլի 2026 • 11:47

Ֆրանսիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն

Ֆրանսիայի Բանյո քաղաքում անցկացվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն, որի ընթացքում պաշտոնյաներն ու համայնքի ներկայացուցիչները ծաղկեպսակներ են խոնարհել հուշաքարի մոտ և հանդես եկել ելույթներով։

Ֆրանսիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն

Ֆրանսիայի Բանյո քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն։ Միջոցառումն անցկացվել է «Կիրովական պուրակում»՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի առջև, հայտնում է «Արմենպրեսը»։

Հայաստանի դեսպանության հաղորդագրության համաձայն՝ հուշաքարի մոտ ծաղկեպսակներ են խոնարհել Բանյոյի քաղաքապետ Էլեն Սիլիերը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Գայանե Մանուկյանը, ինչպես նաև Օ-դե-Սեն դեպարտամենտի և Բանյոյի քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ ու հայ համայնքային կառույցների անդամներ։

Արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել քաղաքապետ Էլեն Սիլիերը և դեսպանության խորհրդական Գայանե Մանուկյանը՝ ընդգծելով հիշողության պահպանման և պատմական արդարության կարևորությունը։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև