Գերմանիայում քամու էներգիայի արտադրության նվազումը հանգեցրել է սակագների աճի․ Reuters
Այս ամենին զուգահեռ՝ Գերմանիայի Սահմանադրության և ինքնիշխանության խորհրդի ղեկավար Ռալֆ Նիմայերը դեռևս մայիսի 16-ին նախազգուշացրել էր, որ «Դրուժբա» նավթամուղով երկրին փոխանցված նավթի պաշարները կսպառվեն մոտավորապես մայիսի վերջին, ինչից հետո կսկսվի այս էներգակրի դեֆիցիտը։

Գերմանիայում բազային ռեժիմով օգտագործվող էլեկտրաէներգիայի սակագները կտրուկ բարձրացել են։ Գների աճին նպաստել է քամուց ստացվող էներգիայի արտադրության կանխատեսվող անկումը։
Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, հայտնել է Reuters գործակալությունը։
Պարբերականի գնահատմամբ՝ երկրի էներգետիկ շուկայում ստեղծված այս իրավիճակը կարող է հանգեցնել «էներգիայի ավելի թանկ աղբյուրներից կախվածության մեծացմանը»։
Լոնդոնի LSEG բորսայի տվյալներով՝ Գերմանիայում քամուց ստացվող էներգիայի արտադրությունը, ըստ կանխատեսումների, նախորդ օրվա համեմատ կնվազի 9,7 գիգավատով (ԳՎտ)՝ հասնելով ընդամենը 4,4 ԳՎտ-ի։ Միևնույն ժամանակ, մնացորդային ծանրաբեռնվածությունը, որը ներառում է էներգիայի չվերականգնվող (ավանդական) աղբյուրները, կավելանա 8,2 ԳՎտ-ով՝ հասնելով 23,5 ԳՎտ մակարդակի։
Այս ամենին զուգահեռ՝ Գերմանիայի Սահմանադրության և ինքնիշխանության խորհրդի ղեկավար Ռալֆ Նիմայերը դեռևս մայիսի 16-ին նախազգուշացրել էր, որ «Դրուժբա» նավթամուղով երկրին փոխանցված նավթի պաշարները կսպառվեն մոտավորապես մայիսի վերջին, ինչից հետո կսկսվի այս էներգակրի դեֆիցիտը։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: