Էկոնոմիկա
7 օգոստոսի 2026 • 11:16
Գևորգ Պապոյանը հանդիպել է Համաշխարհային բանկի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը և մի շարք այլ հարցեր։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 7-ին հանդիպել է Համաշխարհային բանկի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը, ինչպես նաև դրա իրականացման մեխանիզմների կատարելագործման, գործընթացների ճկունացման և արագացմանն առնչվող հարցեր։
Կարևորելով ծրագրի դերը զբոսաշրջության զարգացման և մարզային ենթակառուցվածքների արդիականացման գործում՝ կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակել սերտ համագործակցությունը՝ նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։
TRIP ծրագրով նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում՝ Գորիսի, Արենիի, Ջերմուկի, Եղեգիսի, Դվինի, Գյումրու և Դիլիջանի զբոսաշրջային կլաստերների զարգացման համար։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը:
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը