Էկոնոմիկա
25 հունիսի 2026 • 06:22
Գևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Վերջերս նախարար Գևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու հուլիսին Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարը սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի առաջիկա գործուղման մասին:
«Վերջերս նախարար Գևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու հուլիսին Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին:
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակվում են կառուցվել փոխադարձ հարգանքի և կառուցողական երկխոսության սկզբունքների հիման վրա։ Այդ հարաբերությունների շրջանակում տարբեր մակարդակներում շփումներն ու հանդիպումները եղել են և շարունակում են մնալ աշխատանքային գործընթացի մաս»,- ասվում է գրառման մեջ։

Կարդացեք նաև
Էկոնոմիկա27 օգոստոսի 2026
Նախատեսվում է հաջորդ ամսվանից մեկնարկել թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը դեպի ԱՄԷ
Սկզբնական փուլում արտահանման ծավալները կլինեն շաբաթական մինչև 40 տոննա ։
Էկոնոմիկա26 օգոստոսի 2026
Քննարկվել են ՀՀ-Նիդեռլանդներ գործարար կապերի ընդլայնման հեռանկարները
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ մուտք գործելու հեռանկարները
Էկոնոմիկա25 օգոստոսի 2026
Հուլիսին Հայաստանում գրանցվել է 6.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ
Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5 տոկոս։