Էկոնոմիկա
22 հուլիսի 2026 • 12:21
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը
Նիստի օրակարգում ընդգրկված էր Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագծի, դրա իրականացման գործողությունների ծրագրի և ռազմավարության իրականացման ինստիտուցիոնալ մոդելի քննարկումը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար, Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հուլիսի 21-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
Նիստի օրակարգում ընդգրկված էր Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագծի, դրա իրականացման գործողությունների ծրագրի և ռազմավարության իրականացման ինստիտուցիոնալ մոդելի քննարկումը։
Քննարկման ընթացքում ներկայացվել են ռազմավարական ծրագրի հիմնական նպատակներն ու առաջնահերթությունները, նախատեսվող միջոցառումները, ինչպես նաև ռազմավարության արդյունավետ իրականացմանն ուղղված ինստիտուցիոնալ լուծումները։
Ենթախորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները, որոնք հաշվի կառնվեն ծրագրի հետագա լրամշակման ընթացքում։
Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի և ենթախորհրդի մասնագիտական աջակցությունն իրականացնում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա22 հուլիսի 2026
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748
Գերազանցվել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։
Էկոնոմիկա22 հուլիսի 2026
ԵԱՏՄ երկրների և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը ուժի մեջ է մտնում հուլիսի 22-ին
Մոնղոլիայի հետ համաձայնագիրը կնքվում է երեք տարով՝ ևս երեք տարի ժամկետով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ։
Էկոնոմիկա22 հուլիսի 2026
Համաշխարհային բանկի՝ ՀՀ տնտեսության վերաբերյալ զեկույցն ահազանգում է վտանգավոր միտումների մասին․ Դավիթ Անանյան
Ռուսաստանի նկատմամբ կախվածությունն այլևս միայն արտաքին առևտրի հարց չէ