Գինու կլաստերի ստեղծման գործընթացի շրջանակում մեծ ներդրումներ են սպասվում Վայոց ձորի մարզի Արենի համայնքում
Արենիում կբացվի գինու թանգարան։

Գինու կլաստերի ստեղծման գործընթացի շրջանակում մեծ ներդրումներ են սպասվում Վայոց ձորի մարզի Արենի համայնքում։ Օրեր առաջ Արենիում են եղել ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն ու Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։
Այցելության նպատակը եղել է հենց ներդրումային ծրագրի ընթացքի ու առաջիկա նախաձեռնությունների շուրջ քննարկումները։
Այս ծրագրի կյանքի կոչումը կնպաստի գինու զբոսաշրջության զարգացմանը, կբարելավվի ենթակառուցվածքները և կամրապնդի Արենիի դիրքերը՝ որպես Հայաստանի առաջատար գինեգործական և զբոսաշրջային ուղղություններից մեկը։
Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Արենի համայնքային զարգացման» հիմնադրամի տնօրեն Սյուզան Մարգարյանը նշել է, որ «Արենիի գինու կլաստեր» ներդրումային ծրագրի շրջանակում բազմաթիվ գաղափարներ են քննարկվում համայնքի յուրաքանչյուր բնակավայրում ներդրումային աշխատանքներ իրականացնելու համար։
Նա հայտնել է ևս մի կարևոր նորություն․Արենի համայնքում ստեղծվելու է բավական մեծ գինու թանգարան, որը պետք է ամեն հարցում համապատասխանի միջազգային չափանիշներին։
Սյուզան Մարգարյանը վստահություն է հայտնել, որ սա կարևոր ներդում է լինելու համայնքի համար, և սա զբոսաշրջային մեծ հոսք է ապահովելու։
Թանգարանում ներկայացվելու է Հայաստանի, մասնավորապես, Արենիի գինեգործական պատմությունը, շեշտադրվելու է Արենի-1 քարանձավը, հնագիտական կարևոր գտածոներ և այլն։ Գործելու է նաև վաճառքի կենտրոն։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա7 օգոստոսի 2026
Գևորգ Պապոյանը հանդիպել է Համաշխարհային բանկի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը և մի շարք այլ հարցեր։
Էկոնոմիկա6 օգոստոսի 2026
Քննարկվել են «Subway» միջազգային արագ սննդի ցանցի՝ Հայաստան մուտք գործելու և 60-ից ավելի մասնաճյուղերի բացման հնարավորությունները
Յուրաքանչյուր մասնաճյուղի ներդրումը կկազմի մոտ 150,000-ից 300,000 ԱՄՆ դոլար։
Էկոնոմիկա6 օգոստոսի 2026
ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 6-ին
Այս մասին հայտնել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։