Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման, մանրամասները՝ ստրոև։

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 10-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Գոռ Վլադիմիրի Վարդանյանի (քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ)` մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) և նրան փոխկապակցված անձանց:
Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման՝
- 128 միլիոն դրամ,
- HYUNDAI SONATA 2.0 մակնիշի տրանսպորտային միջոց,
- KIA SPORTAGE 2.0 I մակնիշի տրանսպորտային միջոց,
- TOYOTA CAMRY 3.5 մակնիշի տրանսպորտային միջոց,
- VAZ 21121 մակնիշի տրանսպորտային միջոց:
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: