Հասարակություն
8 սեպտեմբերի 2026 • 07:44
Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
Ընդհանուր առմամբ՝ դատախազական ներգործության միջոցով Գորիս համայնքին է վերադարձվել ավելի քան 155 մլն դրամ կադաստրային արժեքով շուրջ 222.5 հեկտար հողատարածք։

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Գորիս համայնքի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության կամ անհատույց օգտագործման տրամադրելու փաստաթղթերի իրավաչափությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են հետևյալ ապօրինությունները․
-
184 հա վարձակալված հողատարածքի վերադարձ․ 2007 թվականին 25 տարի ժամկետով ՍՊ ընկերությանը վարձակալությամբ հատկացված 132 մլն 780 հազար դրամ կադաստրային արժեքով գյուղատնտեսական հողատարածքը (124 հա վարելահող, 60 հա արոտավայր) դատախազի միջնորդագրով դադարեցվել է Կադաստրի կոմիտեում և վերադարձվել համայնքին։
-
38.5 հա զավթված հողամասի ազատում․ Պարզվել է նաև, որ նույն ՍՊ ընկերությունը զավթել էր 22 մլն 909 հազար դրամ կադաստրային արժեքով 38.5 հա մակերեսով վարելահող, որը ևս ձեռնարկված միջոցներով վերադարձվել է Գորիս համայնքի տիրապետմանը։
Ընդհանուր առմամբ՝ դատախազական ներգործության միջոցով Գորիս համայնքին է վերադարձվել ավելի քան 155 մլն դրամ կադաստրային արժեքով շուրջ 222.5 հեկտար հողատարածք։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։