Գուգարքում զորավարժության ժամանակ զինծառայող է տուժել. ՊՆ խոսնակ
Այս պահին դեպքի այլ մանրամասներ կամ միջադեպի հանգամանքների վերաբերյալ պաշտոնական այլ տեղեկություններ չեն հաղորդվում։

Գուգարք գյուղում տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ հատուկ նշանակության բրիգադի զինծառայող է վիրավորվել:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել հունիսի 18-ին կամ 19-ին՝ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով, ինչի պատճառով վնասվել է զինծառայողի ոտքը։
Armpulse-ի հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաստատեց այս տեղեկությունը։
«Զինծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Առողջության և զինծառայողի այլ անձնական տվյալներ չենք կարող հաղորդել, քանի որ համապատասխան օրենքները (անձնական տվյալների և բժշկական գաղտնիքի մասին) թույլ չեն տալիս»,– փոխանցել է Թորոսյանը։
Այս պահին դեպքի այլ մանրամասներ կամ միջադեպի հանգամանքների վերաբերյալ պաշտոնական այլ տեղեկություններ չեն հաղորդվում։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: