Գրանադիլյա նավահանգստում ափ իջնելուց հետո վերջին ուղևորները և անձնակազմի որոշ անդամներ լքել են հոլանդական զբոսանավը
Աշխարհի տարբեր անկյուններից տասնյակ ուղևորներ են վերադառնում տուն։

Տեներիֆեի հարավ-արևելքում գտնվող Գրանադիլյա նավահանգստում ափ իջնելուց հետո վերջին ուղևորները և անձնակազմի որոշ անդամներ լքել են հոլանդական զբոսանավը, որը գտնվում էր հանտավիրուսի բռնկման կենտրոնում: Այս մասին գրում է BBC-ն:
Աշխարհի տարբեր անկյուններից տասնյակ ուղևորներ են վերադառնում տուն։
Նավի վրա ճանապարհորդելուց հետո մահացել էին երեք մարդ՝ հոլանդացի զույգ և գերմանացի կին, որոնցից երկուսի մոտ հաստատվել էր վիրուսի առկայությունը։ ԱՀԿ-ն մինչ այժմ հայտնել է ընդհանուր առմամբ ինը դեպքի մասին՝ յոթ հաստատված և երկու կասկածելի։
Իշխանությունները հայտնել են, որ հայրենիք վերադարձ մեկ ամերիկացու և մեկ ֆրանսիացու թեստը դրական է եղել:
Խումբը չարտերային չվերթով տեղափոխվել է Մանչեսթերի օդանավակայան, իսկ Մեծ Բրիտանիայի առողջապահական անվտանգության գործակալությունը (UKHSA) հայտարարել է, որ ճանապարհորդության ընթացքում ձեռնարկվել են «վարակի վերահսկման խիստ միջոցառումներ»։
Առողջապահության մասնագետները հայտարարել են, որ ուղևորներից ոչ մեկը ախտանիշներ չի ունեցել, բայց նրանք ուշադիր կհետևեն բոլորի ինքնազգացողությանը:
«Նրանց մոտ դեպքեր կամ ախտանիշներ չկան, և մեր խիստ մոնիթորինգի և մեկուսացման միջոցառումները թույլ են տալիս ենթադրել, որ հանրության համար ռիսկը մնում է չափազանց ցածր», ասում են առաոջապահության մասնագետները:
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։