Գրավիչ պայմաններ եւ նոր գործիքակազմ օրինապահ հարկ վճարողների համար
Օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Օրինապահ հարկ վճարողի համակարգն առավել գրավիչ դարձնելու, դրա ներդրման համար անհրաժեշտ լրացուցիչ գործիքակազմ նախատեսելու, ինչպես նաեւ հավաստագրի տրամադրման կարգավորումների վերանայմամբ արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով Կառավարությունն առաջարկում է լրացումներ եւ փոփոխություններ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում:
Հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ հունիսի 17-ի նիստում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի ներկայացմամբ առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ միաժամանակ նախատեսելով դրա գործողության դադարեցման հնարավորություն: Այսուհետ նման հավաստագիր ունեցող տնտեսավարողների գործունեությունը կենթարկվի եռամսյակային մշտադիտարկման, ինչը կապահովի նրանց շարունակական օրինապահ վարքագիծը եւ կազատի յուրաքանչյուր 12 ամիսը մեկ նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտությունից:
Առաջարկվում է նաեւ համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողների ռիսկայնությունը գնահատելիս կիրառել 0,8 նվազեցնող գործակից: Ըստ հիմնական զեկուցողի՝ սա նշանակում է, որ ռիսկերը կնվազեն 20 տոկոսով, ինչն իր հերթին կպակասեցնի համալիր ստուգումների հաճախականությունը:
Նախատեսվում է ներդնել հարկ վճարողների սպասարկման անհատական մոտեցումգ յուրաքանչյուր օրինապահ հարկ վճարողի համար կնշանակվի անհատական մասնագետ, որը կապահովի շարունակական եւ հասցեական աջակցություն:
Համլետ Սահակյանը նշել է, որ զուգահեռաբար շրջանառության մեջ է դրվել նաեւ որոշման նախագիծ, որով նախատեսվում է վերանայել օրինապահության չափանիշները: Օրենքի ընդունումից հետո այն կներկայացվի Կառավարության քննարկմանը:
Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը:
Օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Կարդացեք նաև
Էկոնոմիկա17 հունիսի 2026
Առկա սահմանափակումների ֆոնին՝ էական չափով հաջողվել է արտահանումը դիվերսիֆիկացնել
«Ես կարծում եմ, որ բոլոր հարցերը հնարավոր է և պետք է քննարկել սեղանի շուրջ, և բոլոր հարցերը հնարավոր է լուծել ՌԴ-ի հետ համակարգված աշխատանքի արդյունքում»։
Էկոնոմիկա17 հունիսի 2026
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից ներմուծման սահմանափակումները չի կապում քաղաքականության հետ
Հայաստանը Ռուսաստան ներմուծման համար արգելված ապրանքները վերաուղղորդում է Եվրոպա։
Էկոնոմիկա16 հունիսի 2026
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի հետ
Քննարկվել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր։