Գյուղացիական տնտեսությունները պետությունից նեղանալու որևէ պատճառ չունեն. էկոնոմիկայի նախարար
Նախարարն այսպիսով ատասխանել է պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, որը հետաքրքրվում էր հայկական ապրանքների ԵՄ՝ հնարավոր արտահանմամբ:

Ջերմատնային տնտեսությունների, ինտենսիվ այգիների ապրանքը արտահանվելու է, այդ ապրանքը չունի արտահանման խնդիր, որովհետև այն համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին: Հայաստանի ինտենսիվ այգիներում արտադրվող արտադրանքի որակը որևէ կերպ չի զիջում Իսպանիայի կամ Իտալիայի ինտենսիվ այգիներում արտադրվող արտադրանքի որակին: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս հայտարարությունն է արել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարն այսպիսով ատասխանել է պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, որը հետաքրքրվում էր հայկական ապրանքների ԵՄ՝ հնարավոր արտահանմամբ:
«Հայաստանում արտադրվող ջերմոցային ժամանակակից տնտեսությունների արտադրանքի որակը որևէ կերպ չի զիջում գերմանականին կամ լեհականին: Ինչու, որովհետև տեխնոլոգիան նույնն է, արտադրողը, կառուցապատողը նույնն են, սերմը, ամեն ինչ նույնն են ամբողջությամբ: Դա նշանակում է, որ մենք նախորդիվ ճիշտ ենք արել, որովհետև նախորդ տարիներին, երբ միլիարդավոր դրամներ ենք ծախսել ու Հայաստանում հազարավոր հեկտարներով ինտենսիվ այգիներ են ստեղծվել, հարյուրավոր հեկտարներով ջերմատներ են ստեղծվել, դրանց արտադրանքը այսօր կարողանում ենք հեշտությամբ արտահանել»,- ասդել է նախարար Պապոյանը:
Վերջինիս խոսքով՝ եթե դա նախորդ տարիներին արված չլիներ, այսօր պետք է ասեին՝ արտահանման պոտենցիալ և հնարավորություն չունենք, որովհետև եվրոպական շուկայում վաճառելու համար պետք է առաջին հերթին լինի ստանդարտներին համապատասխանություն և սերտիֆիկատ:
«Այս ապրանքները ունեն, իսկ նրանք, որոնք սերտիֆիկատ ու ստանդարտներ չունեն, այն աշխատանքն է, որ պետք է անենք, որ դրանք ժամանակի ընթացքում փոխվեն: Սա շատ կարևոր է»,- նշել է նախարարը:
Ինչ վերաբերում է նրանց, որոնք կարող են արտահանման հետ կապված խնդիրներ ունենալ, ասաց՝ կփորձեն և՛ տեղական շուկայում և՛ այլ շուկաներում որևէ այլ եղանակով իրացնել:
Ինչ վերաբերում է Նազարյանի դիտարկմանը՝ գյուղացին պետությունից նեղանալու վերաբերյալ, Պապոյանը նկատեց՝ ՀՀ գյուղացիական տնտեսությունները, իր խորին համոզմամբ, պետությունից նեղանալու որևէ պատճառ չունեն:
Կարդացեք նաև
Էկոնոմիկա29 հուլիսի 2026
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
ՀԲ–ն արձանագրել է, որ խոշոր խանութների ու առևտրի ցանցերի կենտրոնացվածությունը Հայաստանում չափազանց բարձր է
Էկոնոմիկա29 հուլիսի 2026
Որպես ԵԱՏՄ լիարժեք անդամ և երկիր, մտահոգված ենք ԵԱՏՄ ճակատագրով. Գևորգ Պապոյան
Այն ապրանքը, որը Արաբական Միացյալ Էմիրություններում, ԵՄ շուկայում, Չինաստանում վաճառվում է, հնարավոր չէ, որ չկարողանար վաճառվել Ռուսաստանի Դաշնությունում
Էկոնոմիկա29 հուլիսի 2026
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
Տարադրամի շեշտակի տատանումներ չեն գրանցվել։