Գյումրի-Մոսկվա չվերթի արտակարգ վայրէջքի պատճառը ճնշման սենսորի սխալ գործարկումն է եղել. ուղեվորները կմեկնեն պահեստային ինքնաթիռով
Ավիաընկերության մամուլի ծառայությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ Մոսկվա թռիչքի համար կօգտագործվի պահեստային ինքնաթիռ:

«Պոբեդա» ավիաընկերության Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի՝ Մախաչկալայում կատարած չպլանավորված վայրէջքի պատճառը եղել է ճնշման սենսորի սխալ գործարկումը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ հենց այդ անսարքությունն է հանգեցրել օդանավում արտակարգ վայրէջք կատարելու որոշմանը։
Ավիաընկերության մամուլի ծառայությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ Մոսկվա թռիչքի համար կօգտագործվի պահեստային ինքնաթիռ:
«Ուղեվորները տեղափոխվել են օդանավակայանի տերմինալ, անցնում են անձնագրային ստուգում եվ սահմանված կարգով ստանում են ուղեբեռը»,- նշել են ավիաընկերությունից:
«Պոբեդա»-ի տվյալներով՝ օդանավում եղել է 186 մարդ։ Չվերթի մեկնումը նախատեսված է Երեվանի ժամանակով ժամը 17:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 16:00-ին)։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նույնպես հայտնել էր, որ ինքնաթիռը թռիչքը կշարունակի ավելի ուշ։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: