«Հաճելի է կրկին լինել Ուկրաինայում»․ Բրիտանիայի արքայազն Հարին այցով ժամանել է Կիև։
Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի որդի արքայազն Հարին ժամանել է Կիև՝ աջակցություն հայտնելու Ուկրաինային և նրա ժողովրդին։

Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կրտսեր որդին՝ արքայազն Հարին, հինգշաբթի՝ ապրիլի 23-ին, ժամանել է Կիև, այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ–ները։
«Հաճելի է կրկին լինել Ուկրաինայում», — ասել է նա ժամանելուն պես։
Արքայազնը ընդգծել է, որ ցանկանում է ամբողջ աշխարհին հիշեցնել, «թե ինչի հետ է առնչվում Ուկրաինան, ինչպես նաև աջակցել այն մարդկանց և գործընկերներին, որոնք ամեն ժամ, ամեն օր կատարում են արտակարգ կարևոր աշխատանք՝ աներևակայելի բարդ պայմաններում»։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։