Հալաբյան փողոցից՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտից, թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Երևանում դանակահարության դեպք է գրանցվել․ Հալաբյան փողոցում, «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ, վիրավորվել է 44-ամյա տղամարդ։ Նա տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է վիրահատարանում։ Պարզվել է, որ տուժածը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդ է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

Երեկ՝ ապրիլի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հալաբյան փողոցից դանակահարված քաղաքացի է Երևանի 103 շտապօգնության հերթապահ խմբի կողմից տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի և նրա տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի վերաբերյալ բացատրություն տալ։
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանները պարզել են տուժածի ինքնությունը։ Նա Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Արսեն Դ․-ն է, որը դանակահարվել է Հալաբյան փողոցում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի հարակից տարածքում։
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտե, որտեղ՝ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ Շամշյանի տեղեկությունների՝ վիրավորը աշխատում է«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում և հանդիսանում է թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդ։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: