Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունը
Առաջինը կենտրոնանում է ներդրումների և առևտրի ներուժի իրացման և մրցակցության խթանման վրա։ Բարեփոխումները ներառում են ներդրումների համար իրավական շրջանակի արդիականացում, մաքսային գործընթացների արդյունավետության բարձրացում, ապրանքների ներմուծման մշակման ժամանակի 20 տոկոս կրճատում, ինչպես նաև սպառողների պաշտպանության համակարգի ուժեղացում և անարդար առևտրային գործելակերպի սահմանափակում։

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 200 միլիոն դոլարի տնտեսական վերափոխման Զարգացման քաղաքականության գործառնությունը՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսություն, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ: Բացի այդ, ՕՊԵԿ հիմնադրամը մտադիր է զուգահեռաբար տրամադրել մինչև 92.8 միլիոն դոլարի համարժեք ֆինանսավորում՝ ընդհանուր աջակցության փաթեթը հասցնելով մոտավորապես 290 միլիոն դոլարի:
«Հայաստանի տնտեսական վերափոխման զարգացման քաղաքականության գործառնությունը» աջակցում է բազմաճյուղ բարեփոխումների օրակարգին, որն ուղղված է Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրի արդիականացմանը, մրցակցության և սպառողների պաշտպանության ամրապնդմանը, ինչպես նաև երկրի հարկաբյուջետային և կարգավորիչ համակարգերում դիմադրողականության ուժեղացմանը։
«Հայաստանն ունի հավակնոտ բարեփոխումների օրակարգ, և մենք աջակցում ենք երկրի ջանքերին՝ կառուցելու ավելի բաց, մրցունակ և կայուն տնտեսություն»,- այս մասին ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն:
Գործառնությունը հիմնված է երկու հենասյուների վրա։ Առաջինը կենտրոնանում է ներդրումների և առևտրի ներուժի իրացման և մրցակցության խթանման վրա։ Բարեփոխումները ներառում են ներդրումների համար իրավական շրջանակի արդիականացում, մաքսային գործընթացների արդյունավետության բարձրացում, ապրանքների ներմուծման մշակման ժամանակի 20 տոկոս կրճատում, ինչպես նաև սպառողների պաշտպանության համակարգի ուժեղացում և անարդար առևտրային գործելակերպի սահմանափակում։
Երկրորդ հենասյան շրջանակներում իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն նպաստել ավելի դիմակայուն տնտեսության ստեղծմանը և լրացնել առաջին հենասյան բարեփոխումների օրակարգը՝ նպաստելով արտանետումների պատասխանատու կառավարման համակարգի ներդրմանը։ Հիմնական միջոցառումները ներառում են «Կլիմայի մասին» նոր օրենքի ընդունումը, որն աջակցում է պետական բյուջեում կլիմայի բյուջեի «պիտակավորման» կիրառմանը, ազգային ջերմոցային գազերի արտանետումների թույլտվությունների համակարգի ստեղծումը և կանաչ տաքսոնոմիայի ներդրումը՝ տնտեսության մեջ կայուն տնտեսական աճի գործողությունների սահմանման և դասակարգման համակարգի ստանդարտացման համար, որը կօգնի դրանց համար մասնավոր ներդրումների ներգրավմանը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա29 մայիսի 2026
Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու ուղղությամբ. Պապոյան
Հանդիպման առանցքում եղել են ջերմոցաշինության ոլորտում առկա իրավիճակը, զարգացման հիմնական մարտահրավերներն ու ընթացիկ խնդիրների լուծման հնարավոր ուղիները։
Էկոնոմիկա29 մայիսի 2026
«Ջերմուկ»-ում նորմերից շեղումներ չեն հայտնաբերվել. Հարությունյան
Հիշեցնենք, որ ՍԱՏՄ-ն ծանուցում ստացել է ՌԴ-ի սահմանափակումների վերաբերյալ, որ մայիսի 30-ից ժամանակավորապես սահմանափակումներ են գործելու Հայաստանից արտահանվող լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի ու ելակի ներկրման նկատմամբ։ Տեսչական մարմնի ղեկավարն արդեն սկսել է բանակցությունները։
Էկոնոմիկա29 մայիսի 2026
Մոսկվան արգելափակել է ևս 64,5 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը
Սահմանափակումը վերաբերում է ինչպես խանութներին, այնպես էլ առցանց հարթակներին։