Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 16 կգ թմրամիջոց
Կատարվում է նախաքննություն։

Համայնքային ոստիկանության Շենգավիթի և Մալաթիայի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 1-ին Գագարինի փողոցում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են տեղափոխել 34-ամյա օտարերկրյա քաղաքացու։
Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ Գագարինի փողոցի առանձնատներից մեկի սենյակը կահավորել է որպես ջերմատնակ, որտեղ թմրամիջոց պատրաստելու և իրացնելու նպատակով կանեփ է աճեցնում։
Նույն օրը նշված տան մոտ հայտնաբերվել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և Մալաթիայի բաժին է տեղափոխվել նաև 40-ամյա օտարերկրյա քաղաքացի։
34-ամյա և 40-ամյա տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Գագարինի փողոցի նշված տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող՝ ընդհանուր 16 կիլոգրամից ավելի զանգվածով ապակե 26 տարա, 34,4 գրամ կանեփի սերմ, կանեփի չորացված զանգված, ծաղկամաններում աճեցված կանեփի բույսեր, դրանց մշակման համար նախատեսված նյութեր և այլ իրեր։
Կատարվում է նախաքննություն։
Կարդացեք նաև
Հասարակություն9 սեպտեմբերի 2026
Սեպտեմբերի 10-ից ժամանակավորապես կփակվի «Լամբադա» կամրջի վերին հատվածը
Քաղաքապետարանը վարորդներին հորդորում է նախօրոք պլանավորել երթևեկության այլընտրանքային երթուղիները։
Հասարակություն9 սեպտեմբերի 2026
Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով։
Հասարակություն9 սեպտեմբերի 2026
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Լեհաստանի Թագավորական ամրոցի պատվիրակությանը. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հարցը
Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մշակույթի ոլորտում համագործակցության հետաքրքրություն ցուցաբերելու համար։