Հասարակություն
12 օգոստոսի 2026 • 12:16
Համբարձում Մաթևոսյանը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ հանդիպել է Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի անդամների հետ
Փաստաթուղթն ամփոփում է կլիմայի փոփոխության վերաբերյալ Հայաստանի երիտասարդների առաջնահերթություններն ու առաջարկները։

Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել ՇՄՆ-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի անդամների հետ։
Հանդիպման ընթացքում երիտասարդները նախարարին են փոխանցել LCOY Armenia-ի շրջանակում՝ ավելի քան 100 երիտասարդների ու դեռահասների մասնակցությամբ մշակված Երիտասարդների ազգային հայտարարությունը։ Փաստաթուղթն ամփոփում է կլիմայի փոփոխության վերաբերյալ Հայաստանի երիտասարդների առաջնահերթություններն ու առաջարկները։
Նախարարն ընդգծել է երիտասարդների ներգրավվածության կարևորությունը բնապահպանական օրակարգերի ձևավորման գործում՝ նշելով․ «Երիտասարդների գաղափարները, նախաձեռնողականությունն ու նորարար մոտեցումները կարող են էական ներդրում ունենալ մեր երկրի բնապահպանական քաղաքականության մշակման և իրականացման գործում»։
Կարդացեք նաև
Հասարակություն12 օգոստոսի 2026
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ «հավի շաուրմայի» արտադրության գործառույթը կասեցվել է մինչև խախտումների ամբողջական վերացումը։
Հասարակություն12 օգոստոսի 2026
Օգոստոսի 12-ին եվրոպական մի շարք քաղաքաներում տեսանելի կլինի արևի ամբողջական խավարումը
Այս առիթով հյուրանոցների գները կտրուկ աճել են զբոսաշրջիկների հոսքի պատճառով։
Հասարակություն12 օգոստոսի 2026
Կապանում ամփոփվել են «Հրաշալի գաղափարներ» մրցույթի արդյունքները
Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև Երևանի բոլոր վարչական շրջաններում և շուրջ 50 համայնքներում։