Հանդիպել են Ադրբեջանի և Վրաստանի նախագահները. ինչ են քննարկել
Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջան-Վրաստան երկկողմ հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության և ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա:

Ապրիլի 6-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Իհլամ Ալիևի և Միխեիլ Կավելաշվիլիի դեմ առ դեմ հանդիպումը, տեղեկանում ենք Ադրբեջանի նախագահի պաշտոնական էջից։Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջան-Վրաստան երկկողմ հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության և ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա: Զրուցակիցների համոզմամբ՝ երկկողմ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է տարբեր ուղղություններով՝ ներառյալ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, կանաչ էներգիայի, տրանսպորտի, ներդրումների և այլ ոլորտներում։
Անդրադարձ է կատարվել տարբեր մակարդակներում փոխայցելությունների դերին՝ հարաբերությունների ընդլայնման գործում։ Ընդգծվել է ԱՀ և Վրաստանի համատեղ իրականացվող տրանսպորտային և էներգետիկ նախագծերի կարևորությունը՝ նշելով դրանց ռազմավարական և տնտեսական նշանակությունը։ Հանդիպման ընթացքում շեշտվել է նաև Հարավ Կովկասում կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից ԱՀ և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը։
Նախագահները գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպությունների շրջանակում երկու երկրների համագործակցությունից և մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների և այլ հարցերի շուրջ։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։