Հանցավորությունը նվազել է 3,2 տոկոսով, իսկ աճի մասին պնդումները մանիպուլյատիվ են․ ՆԳՆ խոսնակ
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտարարել է, որ հանցավորության աճի վերաբերյալ հրապարակումները չեն հաշվի առնում օրենսդրական փոփոխություններն ու վիճակագրության վարման նոր կարգը։

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը արձագանքել է հանցավորության աճի վերաբերյալ հրապարակումներին՝ դրանք որակելով մանիպուլյատիվ, այս մասին նա հայտնում է իր ֆեյսբուքյան էջում։
Սարգսյանի խոսքով՝ 2021 թվականին ընդունված Քրեական դատավարության նոր օրենսգրքով հանցագործության վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդում արտացոլվում է վիճակագրության մեջ որպես առանձին դեպք, մինչդեռ նախկինում նման հաղորդումների մի մասը չէին ներառվում պաշտոնական տվյալներում։
Նա նաև նշել է, որ վերջին տարիներին որպես հանցագործություն են հաշվառվում մի շարք արարքներ, որոնք նախկինում համարվում էին վարչական իրավախախտումներ։ Որպես օրինակ՝ խոսնակը մատնանշել է վարելու իրավունք չունենալու հետ կապված շուրջ 10 հազար դեպքերը, որոնք 2025 թվականին ներառվել են հանցագործությունների վիճակագրության մեջ։
ՆԳՆ խոսնակի պնդմամբ՝ այս հանգամանքների պատճառով 2018 և 2025 թվականների տվյալների ուղիղ համեմատությունը սխալ պատկեր կարող է ստեղծել, մինչդեռ պաշտոնական տվյալներով հանցավորությունը նվազել է 3,2 տոկոսով։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։