«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն
Անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները:

Պայմանավորված գարնան մեկնարկով, գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացմամբ և երկաթուղային գծերով երթևեկության ինտենսիվության աճով, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիներին կոչ է անում պահպանել անվտանգության կանոնները, ցուցաբերել առավելագույն զգոնություն և պատասխանատվություն երկաթուղային ենթակառուցվածքներում։ Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում:
Ընկերությունը բնակիչներին հորդորում է երկաթուղային գծերի հարևանությամբ չայրել չոր խոտ և գծերի երկայնքով չարածեցնել կենդանիներ: Վարորդներին ևս հորդորում են խստորեն պահպանել երկաթուղային գծանցումների անցման կանոնները, հետևել ճանապարհային նշաններին և լուսացույցերի ազդանշաններին, չշրջանցել փակված արգելապատնեշները և չհատել գծերը չթույլատրված վայրերում։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: