Հայաստան–Իրան սահմանին քննարկվել են սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացման հարցերը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացմանը, բեռնատարների տարանցման դյուրացմանը, առկա խոչընդոտների վերացմանը, քաղաքացիներին պատշաճ սպասարկմանն առնչվող հարցեր:

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է ՀՀ-ԻԻՀ սահմանային Նորդուզ անցակետ, որտեղ հանդիպել է Ջուլֆայի կուսակալ Յահյա Դաշթիի, Նորդուզ սահմանային անցակետի ղեկավար Մոհամմադ Էբրահիմ Նուշիրանզադեի, ինչպես նաև Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացմանը, բեռնատարների տարանցման դյուրացմանը, առկա խոչընդոտների վերացմանը, քաղաքացիներին պատշաճ սպասարկմանն առնչվող հարցեր:
Դեսպան Հակոբյանը կարևորել է ռազմական գործողությունների ընթացքում Մեղրի և Նորդուզ սահմանային անցակետերի գործունեությունը, որոնք ստեղծված պայմաններում հիմնականում առանց էական խոչընդոտների սպասարկել են բազմաթիվ քաղաքացիների:
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։