Չորեքշաբթի, սեպտեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Էկոնոմիկա
8 սեպտեմբերի 2026 • 11:38

Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ-ի սահմանափակումները. էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Փոխնախարարը նշել է նաև, որ Հայաստանի տնտեսության ապագայի և կայունության տեսանկյունից պետք է ստեղծել, բացել նոր շուկաներ:

Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ-ի սահմանափակումները.  էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 Լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը հայտարարել է, որ Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները և ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակում գործող մեխանիզմների միջոցով դրանք կվերացվեն:

Տիգրան Գասպարյանն ասել է, որ կարևոր է ոչ միայն Ռուսաստանի հետ մեր շփումները, այլ ԵԱՏՄ-ի շրջանակում մեր հնարավորությունները, որովհետև կան կոնկրետ մեխանիզմներ, որը կարելի է կիրառել, որպեսզի այդպիսի խոչընդոտները վերանան:

«Մենք ակտիվորեն օգտագործում ենք այդ հնարավորությունը: Կոնկրետ մեխանիզմներ են, մենք բողոքել ենք և հույս ունենք, որ և վստահ ենք, որ պետք է մեխանիզմները գործեն, որպեսզի խոչընդոտները հանվեն», - նշել է Գասպարյանը:

Փոխնախարարը նշել է նաև, որ Հայաստանի տնտեսության ապագայի և կայունության տեսանկյունից պետք է ստեղծել, բացել նոր շուկաներ:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև