Հայաստանը՝ Եվրոպական կրթական հիմնադրամի «Նոր ուսուցում 2026» միջազգային մրցույթի եզրափակչում
Մրցույթին ներկայացվել էր ավելի քան 450 հայտ շուրջ 50 երկրից։

Եվրոպական կրթական հիմնադրամի կազմակերպած «Նոր ուսուցում 2026» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Համայնքի նորարար լաբ» նախաձեռնությունը, որն իրականացվել է ԿԳՄՍՆ Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում, արժանացել է միջազգային ժյուրիի բարձր գնահատականին և ընդգրկվել լավագույն նախագծերի ցանկում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Մրցույթին ներկայացվել էր ավելի քան 450 հայտ շուրջ 50 երկրից։
Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս Հակոբ Հովհաննիսյանը հաջողությամբ ներկայացրել է նախագիծը՝ դառնալով մրցույթի եզրափակիչ փուլ անցած 9 լավագույն մասնակիցներից մեկը։
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Բրյուսելում, որտեղ տարբեր երկրների մասնագիտական կրթության ոլորտի ներկայացուցիչներ ցուցադրել են ուսուցման և ուսումնառության նորարարական մոտեցումներ՝ ուղղված առանցքային կարողությունների զարգացմանը, համայնքային ներգրավվածությանը, կրթության և իրական կյանքի միջև կապի ամրապնդմանը։
Հայկական պատվիրակության կազմում էր նաև ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Սիրանուշ Մելոյանը։ Նրա խոսքով՝ այս ձեռքբերումը կարևոր էր միջազգային հարթակում Հայաստանի մասնագիտական կրթության համակարգը, իրականացվող նորարարական նախաձեռնությունները և հաջողված փորձը ներկայացնելու առումով։ Այն նաև վկայում է ՀՀ ՄԿՈՒ հաստատությունների մասնագիտական ներուժի և միջազգային մրցունակ կրթական նախագծեր ստեղծելու կարողության մասին։
Կարդացեք նաև
Հասարակություն4 հունիսի 2026
Վերաքննիչ դատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի
Հիշեցնենք՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորված է 2025–ի հունիսից։
Հասարակություն4 հունիսի 2026
«FlyOne Armenia»-ն գործարկել է Երևան–Ալիկանտե–Երևան չվերթը
Օրեր առաջ ավիաընկերությունն ուղիղ չվերթեր գործարկեց դեպի Բաթումի։
Հասարակություն4 հունիսի 2026
2026-ի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր
Նշված անձնագրերը տրամադրվել են հիշյալ քաղաքներում բնակվող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք նոր են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն և առաջին անգամ են դիմել անձնագիր ստանալու համար: