Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան․ռուսական ԶԼՄ-ներ
«2025 թվականի վերջին համաշխարհային շուկաներ պանրի արտահանումից ստացված Հայաստանի եկամուտը կազմել է 16.4 միլիոն դոլար»։

Ռուսական ՌԻԱ Նովոստին գրում է, որ, եթե Հայաստանը կորցնի ռուսական շուկան, կկորցնի պանրի արտահանումից ստացված եկամտի ավելի քան 80 տոկոսը։
2025 թվականի վերջին համաշխարհային շուկաներ պանրի արտահանումից ստացված Հայաստանի եկամուտը կազմել է 16.4 միլիոն դոլար։ Դրանից 13.5 միլիոն դոլարը ստացվել է Ռուսաստան արտահանումից։ Այսպիսով, ռուսական շուկային բաժին է ընկել հայկական պանրի արտահանումից ստացված եկամուտների 83%-ը,գրում են ռուսական ԶԼՄ-ները։
Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի ամենամեծ պանրի գնորդն է, այլև միակ երկիրը, որը ամեն ամիս մշտապես ներմուծել է միլիոնավոր դոլարների արժողությամբ հայկական պանիր։ 2025 թվականին հայկական պանրի այլ խոշոր գնորդներ էին Միացյալ Նահանգները (1.8 միլիոն դոլար) և Վրաստանը (670,900 դոլար)։
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր, որ ժամանակավորապես կսահմանափակի Հայաստանից Ռուսաստան բոլոր կաթնամթերքի մատակարարումը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա24 հուլիսի 2026
Հայաստանից ներկրված հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում
Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից՝ ներկայացնելով հասցեները։
Էկոնոմիկա24 հուլիսի 2026
«Ռոսսելխոզնադզոր»–ը արգելել է Հայաստանից կաթնամթերքի ներկրումը
Հաստատվել են ռուսական շուկայի համար բարձր յուղայնությամբ արտադրանքի արտադրության համար երրորդ երկրների հումքի օգտագործման դեպքերը
Էկոնոմիկա24 հուլիսի 2026
Ուկրաինան շարունակում է հարվածել Wildberries-ի պահեստներին
Անօդաչու թռչող սարքի հարվածը փլուզել է թռչնաբուծական ֆերմաներից մեկի պահեստը