Հայաստանի ԱԳՆ արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին
Տասնամյակների պատմություն ունեցած հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական, ոչ հավաստի նարատիվներ, որոնք, ցավալիորեն, Ադրբեջանում դեռ շարունակվում են օգտագործվել նաև պետական մակարդակով:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 31-ին հայտարարություն էր տարածել՝ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, թե իբր «1918 թվականին հայկական խմբավորումները ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, հայտնում է «Արմենպրեսը»:
Հարց. Ի՞նչ մեկնաբանություն ունեք Ադրբեջանի ԱԳ նախարարության՝ 2026 թ. մարտի 31-ի հայտարարության կապակցությամբ:
Պատասխան. Տասնամյակների պատմություն ունեցած հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական, ոչ հավաստի նարատիվներ, որոնք, ցավալիորեն, Ադրբեջանում դեռ շարունակվում են օգտագործվել նաև պետական մակարդակով:
Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների և հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության և բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտացածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը: Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս մասին նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Վաշինգտոնում, որտեղ 2025 թ. օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրի 5-րդ կետում հստակ խոսվում է երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու և մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո երկու ժողովուրդների համար բարիդրացիական հարաբերություններ սկսելու հնարավորության մասին:
Կարդացեք նաև
Տարածաշրջան13 հուլիսի 2026
Ալիևը Ռուսաստանին անվանել է օկուպանտ
Ալիևը՝ որպես օրինակ է բերել սեփական երկրի փորձը՝ պնդելով, թե ժամանակին իրենց նույնպես «ստիպում էին հրաժարվել Ղարաբաղից»։
Տարածաշրջան10 հուլիսի 2026
Քարվաճառի (Քելբաջարի) շրջանում ականի պայթյունի երկու դեպք է գրանցվել
Նշվում է, որ տվյալ տարածքում նախկինում ևս գրանցվել են ականի պայթյունի դեպքեր
Տարածաշրջան10 հուլիսի 2026
Զաքիր Հասանովը հանդիպել է Baykar–ի ղեկավարի հետ
Սելչուկ Բայրաքթարն, իր հերթին, հայտարարել է, որ բարձր մակարդակի փոխադարձ այցերը դրական են անդրադառնում ադրբեջանա-թուրքական ռազմական և ռազմատեխնիկական գործընկերության ամրապնդման վրա