Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը կնպաստի Հարավային Կովկասում ավելի մեծ կանխատեսելիության. Խոջա
Նրա խոսքով՝ դա նպաստում է էներգետիկայի, կապակացվածության և ավելի լայն եվրոպական անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանի զարգացմանը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը կնպաստի Հարավային Կովկասում ավելի մեծ կանխատեսելիության՝ ադրբեջանական Trend-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է Ալբանիայի Եվրոպայի և ԱԳ նախարար Ֆերիտ Խոջան։
Վերջինս ողջունել է խաղաղության հաղթանակը և խաղաղության գործընթացի ամրապնդման ուղղությամբ ցանկացած հուսալի առաջընթաց: Նրա խոսքով՝ դա նպաստում է էներգետիկայի, կապակացվածության և ավելի լայն եվրոպական անվտանգության համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանի զարգացմանը:
Երկարաժամկետ խաղաղությունը պահանջում է ոչ միայն բարձր մակարդակի քաղաքական կամք, այլև կայուն ջանքեր վստահության ամրապնդման, թափանցիկության ապահովման և վեճերի կարգավորման ու տարածաշրջանային համագործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման ուղղությամբ՝ ընդգծել է Ֆերիտ Խոջան։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։