Հայաստանի կողմից Լիբանան ուղարկվող մարդասիրական օգնության բեռները կտեղափոխվեն Թուրքիայի տարածքով
Այս առիթով Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Մարգարա» անցակետը կբացվի՝ հունիսի 12-ից մինչև 22-ը:

Հունիսի 11-ի ՀՀ Կառավարության նիստում որոշվել է, որ Հայաստանի կողմից Լիբանան ուղարկվող մարդասիրական օգնության բեռները տեղափոխվեն Թուրքիայի տարածքով։ Այս առիթով Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Մարգարա» անցակետը կբացվի՝ հունիսի 12-ից մինչև 22-ը:
«Արմենպրեսս» -ի փոխանցմամբ՝ Հայաստանի և Լիբանանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիշները պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկել Հայաստանի կողմից Լիբանանին հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը:
Պայմանավորվածությունների արդյունքում հնարավորություն կստեղծվի մարդասիրական օգնությունն արագ և նվազ ծախսերով հասցնել Լիբանան։
Հիշեցնենք, որ «Մարգարա» անցակետը չի գործում Հայաստան-Թուրքիա փակ լինելու պատճառով, որը միակողմանիորեն փակել է Թուրքիան 1993 թվականին։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։