Հայաստանի ՆԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել հուլիսի 6-ից ուժի մեջ մտնող վարորդական իրավունքի վկայականների վերականգնման գործընթացից
Գործընթացի համար անհրաժեշտ է հերթագրվել roadpolice.am կայքում՝ ընտրելով զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների ծառայությունը:
.jpg)
Հուլիսի 6-ից ուժի մեջ մտնող վարորդական իրավունքի վկայականների վերականգնման գործընթացից մանրամասներ է հայտնել Հայաստանի ներքին գործերի նախարարությունը։ Այս մասին ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն իրազեկող տեսանյութ է տարածել:
«Եթե ձեր վարելու իրավունքից զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, օրինակ՝ զրկվել եք 2025 թվականի մարտ ամսին, և արդեն իսկ լրացել է զրկման ժամկետը, ապա հուլիսի 6-ից սկսած՝ դուք ունեք 1 տարի ժամանակ՝ վերականգնելու ձեր վարորդական իրավունքի վկայականը: Այն դեպքում, եթե զրկման ժամկետը լրանալու է հուլիսի 6-ից հետո՝ օրինակ վարորդական իրավունքից զրկվել եք այս տարվա փետրվարի 10-ին, ապա վարորդական վկայականի վերականգնման համար կարող եք դիմել զրկման ժամկետի լրանալուց հետո՝ 2027 թվականի փետրվարի 10-ից սկսած մեկ տարվա ընթացքում»,-ասվում է ՆԳՆ տարածած տեսանյութում:
Բացի այդ նաև նշվում է, որ այս գործընթացի համար անհրաժեշտ է հերթագրվել roadpolice.am կայքում՝ ընտրելով զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների ծառայությունը:
«Ներկայանալու օրը պետք է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և 50 հազար դրամ պետական տուրքի վճարման անդորրագիրը: Եթե անհրաժեշտ է ստանալ նոր վարորդական վկայական, պետք է վճարել նաև 12 հազար դրամ, իսկ թվային վարորդական վկայականի դեպքում՝ 6 հազար դրամ պետական տուրք»,-հաղորդվում է Ներքին գործերի նախարարության տեսանյութում
Կարդացեք նաև
Հասարակություն4 հուլիսի 2026
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Ճանապարհածածկույթն այնքան է փափկել, որ այն հնարավոր է վնասել նույնիսկ ձեռքով։
Հասարակություն3 հուլիսի 2026
Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում
Նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած
Հասարակություն3 հուլիսի 2026
Վաղարշապատում լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար. փակցվել է զգուշացնող պաստառ
Իրավախախտման համար տնտեսվարողը ենթարկվել է 2 239 209 ՀՀ դրամի վարչական տուգանքի։