Ուրբաթ, հուլիսի 17
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Տարածաշրջան
17 հուլիսի 2026 • 14:08

Հայաստանի պաշտոնական կոդն արդեն ներդրվել է Թուրքիայի մաքսային համակարգում

Կարճաժամկետ հեռանկարում նախատեսվում է Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը հասցնել  1 մլրդ դոլարի։

Հայաստանի պաշտոնական կոդն արդեն ներդրվել է Թուրքիայի մաքսային համակարգում

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում իրականացրել է մաքսային համակարգի տեխնիկական կարգավորում, գրում է ermenihaber.am-ը։

Ըստ դրա՝ 3-րդ երկրների միջոցով Հայաստանի հետ իրականացվող ներմուծման, արտահանման և տարանցիկ գործարքների մաքսային հայտարարագրերում կարող է այսուհետև կիրառվել Հայաստանի պաշտոնական կոդը՝ «077»-ը։ Համապատասխան փոփոխություններն արդեն կատարվել են Թուրքիայի մաքսային (BILGE) համակարգում:

Այս գործընթացի շրջանակում հնարավոր կլինի Թուրքիայից երրորդ երկիր, իսկ այնտեղից Հայաստան ուղարկվող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ծագումը նշել որպես «Հայաստան- Թուրքիա»։

Այժմ Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը հիմա կազմում է մոտ 335-350 մլն դոլար։

Կարճաժամկետ հեռանկարում այդ ցուցանիշը նախատաեսվում է կարճաժամկետ հեռանկարում այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև