Հայաստանից ծաղիկների ժամանակավորապես արտահանման արգելքի մասին ՌԴ-ից պաշտոնական գրություն Հայաստանը չի ստացել.Գևորգ Պապոյան
«Չեմ բացառում, որ Հայաստանում կան ուժեր, որոնք փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հայ արտադրողները ՌԴ-ում խնդիրների առաջ կանգնեն»

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, ր Հայաստանից ծաղիկների ժամանակավորապես արտահանման արգելքի մասին ՌԴ-ից պաշտոնական գրություն Հայաստանը չի ստացել: Բացի այդ, Պապոյանը տեղեկացրել է, որ «Ռոսսելխոզնադզոր»-ից մասնագետներ են եկել Հայաստան և ուսումնասիրություններ են անցկացնում այն ընկերություններում, որոնց մուտքը ՌԴ արգելված է, և եթե դրական եզրակացություն լինի, ապա նրանց համար կբացվի արտահանման հնարավորությունը։
«Իհարկե, չեմ բացառում, որ հայաստանյան որոշ ուժեր կան, որոնք փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հայ արտադրողները ՌԴ-ում խնդիրների առաջ կանգնեն»,-ասաց Պապոյանը՝ մատնանշելով «Wildberries»-ի և «Ozon»-ի դեպքերը, որոնց խնդիրները, Պապոյանի հավաստիացմամբ, լուծվել են:
Նախարարաը վստահեցրեց, որ ռուսական կողմի հետ դժվարություններ չեն լինի նաև ցորենի ներմուծման կամ գազի հետ կապված։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը