Հասարակություն
21 մայիսի 2026 • 08:40
Հայաստանում կսահմանվի ծնողական ժամ
Այս որոշումը, ըստ նրա` հնարավորություն կտա համատեղել աշխատանքն ու ընտանիքը։

Հայաստանում երեխա ունեցող աշխատողների համար կսահմանվի ծնողական ժամ։ Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը` ներկայացնելով «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Խնամքին մինչև 12 տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողը, այդ թվում` խնամատար կամ որդեգրող ծնողն իրավունք կունենան օգտվել ծնողական ժամից։
Ի՞նչ է ենթադրում ծնողական ժամը. փոխնախարարի խոսքով` վերոնշյալ ծնողն իրավունք կունենա բացակայել աշխատանքից` աշխատավարձի պահպանմամբ։
«Ընդ որում` մինչև երկու երեխա ունեցող ծնողին ծնողական ժամը տրամադրվելու է օրական առավելագույնը 30 րոպե տևողությամբ, 3 և ավելի երեխա ունեցող ծնողին` օրական առավելագույնը 1 ժամ տևողությամբ։ Մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողին` օրական առավելագույնը 1 ժամ` անկախ երեխաների քանակից»,– ասել է Սմբատյանը` նշելով՝ այս նախագիծը վերաբերում է երկու ծնողին հավասարապես։
Այս որոշումը, ըստ նրա` հնարավորություն կտա համատեղել աշխատանքն ու ընտանիքը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ հետագայում չի բացառվում, որ այս նախագիծը ենթարկվի լավարկումների և, օրինակ, ծնողը հնարավորություն ունենա կուտակել իր ծնողական ժամերը և օգտագործել, վերաբաշխել մեկ օրում։
Օրենքի այս փոփոխությունները կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։
Կարդացեք նաև
Հասարակություն13 հուլիսի 2026
«Բեսյաչի նառոդ»․ Երևանում բնակվող ռուս բլոգերը հայհոյել է հայերին և քննադատել Վարդավառի տոնը
Պիրոժկովան բացահայտ արհամարհանք և ագրեսիա է դրսևորել հայկական մշակութային արժեքների հանդեպ
Հասարակություն13 հուլիսի 2026
Ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, բայց Երևանի քաղաքապետարանը մերժել է պատճառված վնասի փոխհատուցման պահանջը
ՀՀ Երևան քաղաքի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել
Հասարակություն13 հուլիսի 2026
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։