Հայաստանում ցմահ ազատազրկված անձանցից մեկն ազատ է արձակվել
Արթուր Քոչարյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել համածառայակցի սպանության աղմկահարույց գործով։

Շուրջ 22 տարի բանտում անցկացնելուց հետո ազատ է արձակվել ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանը։ Դատարանը բավարարել է նրան պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու (ՊՎԱ) վերաբերյալ միջնորդությունը։ Լուրը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են ՀՀ Քրեակատարողական ծառայությունից։
Արթուր Քոչարյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել համածառայակցի սպանության աղմկահարույց գործով։
-
Ըստ քրեական գործի նյութերի՝ 2004 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Մարտունու զորամասի զինծառայող Արթուր Մեսրոպյանն անհետացել էր։
-
. Երկու օր անց՝ սեպտեմբերի 21-ին (ՀՀ Անկախության օրը), զինծառայողի դին հայտնաբերվել էր զորամասի պարսպից կախված վիճակում։
Այս գործով, Արթուր Քոչարյանից բացի, ամբաստանյալի կարգավիճակում էին հայտնվել նաև նրա համածառայակիցներ Ավետիք Թումանյանը և Սուրեն Չոբանյանը։
Առաջին ատյանի դատարանը նրանց ևս դատապարտել էր ցմահ ազատազրկման, սակայն հետագայում Վերաքննիչ դատարանը վերանայել էր որոշումը՝ վերջիններիս պատիժը փոխելով 15 տարվա ազատազրկման։
Արթուր Քոչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը երբևէ չի ընդունել։ Տարիներ շարունակ նա և նրա պաշտպանական կողմը պնդել են, որ մեղադրական եզրակացությունն ու դատավճիռները կայացվել են բացառապես մեկ այլ ծառայակցի ցուցմունքների հիման վրա, որոնք նախաքննության ընթացքում փոխվել են 6 անգամ և պարբերաբար լրացվել։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: