Հայկական ծաղիկների առաջին խմբաքանակը հասել է Ուկրաինա
Երկրորդ բեռնատարն առաջիկա օրերին արդեն կլինի Ուկրաինայում։

Հայկական ծաղիկների մեկ խմբաքանակ արդեն Ուկրաինա է հասել։ 1 բեռնատարով Ուկրաինա է արտահանվել 9500 ծաղիկ, առաջիկայում էլ Ուկրաինա կհասնի հայկական ծաղիկներով բեռնված երկրորդ բեռնատարը։ Մոտավորապես նույնքան ծաղիկ էլ երկրորդ բեռնատարում է։ Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրեսս»-ից։
Հայկական ծաղիկների ներմուծողը Ուկրաինայում բնակվող հայ գործարար է։ Ի դեպ, հայկական ծաղիկների՝ Ուկրաինա հասած առաջին խմբաքանակը գրեթե իրացվել է, իսկ երկրորդ բեռնատարն առաջիկա օրերին արդեն կլինի Ուկրաինայում։
Ուկրաինայում սոցցանցերում արդեն իսկ տեսանյութեր են տարածվում, որոնցում ծաղկի խանութների սեփականատերերը ցուցադրում են իրենց ստացած հայկական ծաղիկները և հայտնում դրանց վաճառքը սկսելու մասին։
Կարդացեք նաև
Բիզնես14 օգոստոսի 2026
Սա միայն գործարարների խնդիրը չէ․ սպառման շուկայի կորուստը կբերի ամբողջ ցիկլի խաթարմանը․ Գագիկ Ծառուկյան
Վստահաբար ասում եմ. գործարար խավը Հայաստանի Հանրապետության կայացման գործում, հաջողությունների և զարգացման գործում ունեցել է բացառիկ դերակատարում
Բիզնես14 օգոստոսի 2026
Կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
Բիզնես14 օգոստոսի 2026
Տուգանվել են կաթնամթերք արտադրողներ
Մի շարք արտադրանքներում կաթնայուղի զանգվածային մասը մի քանի անգամ պակաս է եղել սահմանված նորմայից։