Հայկական ծիրանը կուղարկվի Լեհաստան
Հանդիպել են հայ և լեհ գործարարները:

Երևանում կայացել է հայ-լեհական գործարար համաժողովը, որի շրջանակում քննարկվել են հայկական արտադրանքը մասնավորապես Լեհաստան արտահանելու հնարավորությունները։ Այս մասին տեղեկանում ենք Արմենպրեսս-ից:
Լեհական «HAYWAY GROUP» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արթուր Լևանդովսկին հայտնել է, որ հայ և լեհ գործարարների միջև տեղի են ունեցել գործնական շփումներ, որոնք նպաստելու են երկկողմ տնտեսական կապերի ամրապնդմանը։
Լևանդովսկիի տեղեկացմամբ այս պահին ընթանում են բանակցություններ, և գործնական քայլերից մեկն էլ լինելու այն, որ հունիսի վերջին հայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար մեքենաներ կմեկնեն Լեհաստան։ Աշխատանքներ են ընթանում, որպեսզի ձեռք բերվեն համապատասխան սերտիֆիկատներ և ապրանքները հնարավորինս շուտ արտահանվեն Լեհաստան։
Կարդացեք նաև
Բիզնես9 սեպտեմբերի 2026
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին գումարել է իր առաջին նիստը։
Բիզնես29 օգոստոսի 2026
Արարատ Միրզոյան․ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը թևակոխում է նոր փուլ
Նախարար Միրզոյանը նաև պատասխանել է դեսպանների և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հարցերին:
Բիզնես26 օգոստոսի 2026
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող հինգաստղանի Biltmore հյուրանոցը գնել է հայ գործարար Կարեն Սաֆարյանը
Հինգաստղանի «Բիլթմոր Թբիլիսի» հյուրանոցը, որը համարվում է Թբիլիսիի ամենախորհրդանշական շենքերից մեկը, հոլդինգի համար ներկայացնում է զբոսաշրջության ոլորտում ռազմավարական ներդրում: